National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.06.2022
Շարունակվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
1 / 6

2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը շարունակվել է ԱԺ հունիսի 15-ին հերթական նիստում:

Տարեկան հաշվետվության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

Պատգամավորը նշել է, որ հաշվետվությունն արդյունավետ քննարկվել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց ընդդիմությունը չի մասնակցել: Զեկուցողն անդրադարձել է բյուջեի ցուցանիշներին՝ ընդգծելով, որ դրանք արդեն հիմք են՝ բյուջեի կատարողականին կողմ քվեարկելու համար: Արուսյակ Մանավազյանը կարեւորել է կապիտալ ծախսերի կատարման տոկոսն ավելի բարձրացնելու ուղղությամբ Կառավարության հետ աշխատանքը՝ նշելով, որ այդ ցուցանիշը կազմում է 92 տոկոս:

Զեկուցողն ուշադրություն է հրավիրել նաեւ բյուջեի՝ մարդկային կապիտալի ծախսերի վրա, որը կազմել է բյուջեի ծախսերի 47.9 տոկոսը եւ ներառում է կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, հանգստի, մշակույթի եւ կրոնի ոլորտները:

Պատգամավորը նշել է, որ հրապարակված տվյալների մասին ընդդիմադիր պատգամավորները չեն ցանկանում խոսել: Նրանք նաեւ չեն ընդդիմանում, ինչը նշանակում է, որ ընդունում են նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ բյուջեի քննարկումը իշխանությանը քննադատելու լավ առիթ է եւ վերահսկողական կարեւոր գործիք, սակայն, ըստ նրա՝ ընդդիմադիրներն ընտրել են փողոցային, անօրակարգ պայքարը, ինչը երեկ ավարտվեց այնպես, ինչպես սկսվել էր:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարակից զեկույցում նշել է, որ 2021 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը տրամադրվել է պաշտպանությանը, այն 2021 թ. հաստատվածից ավելի է 7.6 տոկոսով, ճշտված ծրագրերից պակաս է 0.2 տոկոսով: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի համատեքստում 44-օրյա պատերազմից հետո եղել է ծախսերի եւ բովանդակության փոփոխություն, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության կայուն ընթացքն ապահովելու համար:

Անդրանիկ Քոչարյանը հույս է հայտնել, որ կատարված աշխատանքները հիմք են տալիս ենթադրելու, որ 2021-2026 ծրագրով սահմանված նպատակների իրագործումը, ինչպիսիք են ԶՈւ մարտունակության վերականգնումն ու տեխնոլոգիական արդիականացումը, կլինի շարունակական:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է խորհրդարանին հաստատել 2021 թ. պետական բյուջեի կատարողականը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021 թ. նախարարության խնդիրն է եղել պահպանել ընթացիկ ծրագրերի կատարողականը՝ զուգահեռ իրականացնելով համավարակով պայմանավորված կանխարգելիչ, բուժիչ եւ համավարակը զսպող միջոցառումներ: 2021 թ. հատկացվել է 159 մլրդ 190 մլն դրամ, որից 35 մլրդ 251 մլն դրամն ուղղվել է կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման ընթացքի եւ մնացած ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Հաշվետու տարում ՀՀ-ում մեկնարկել են նաեւ պատվաստման գործընթացները: Ձեռք են բերվել այդ պահին առկա պատվաստանյութերի խմբաքանակներ: Երկկողմանի բանակցությունների արդյունքում եղել են նաեւ բազմաթիվ նվիրատվություններ, որոնք հնարավորություն են տվել խնայել պետական բյուջեի միջոցները՝ ապահովելով պատվաստումային գործընթացը ՀՀ-ում: Մեկնարկել են քաղցկեղի դեմ պայքարի մի շարք սքրինինգային ծրագրեր, 8 բժշկական կազմակերպությունների վերակառուցման, վերազինման աշխատանքները: 2021 թ. ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցման հարցը: Իրականացվել են ընթացիկ ծրագրերի ծավալային եւ բովանդակային բարեփոխումներ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում նշել է, որ ընդդիմությունը չի մասնակցել քննարկումներին՝ այլ օրակարգով զբաղված լինելու պատճառով:  Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը գործադիրի հետ քննարկել է բյուջեի կատարողականը՝ փաստացի կատարելով նաեւ խորհրդարանական ընդդիմության գործառույթները: Անդրադառնալով  ընդդիմության ճակատագրին՝ նա նշել է, որ ամփոփելով  քառասուն եւ ավելի օրվա գործողությունները՝ կարելի է փաստել, որ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, քանի որ չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում՝ ԱԺ-ում, իրենց քվեարկած քաղաքացիների առաջ եւ փողոցում: Նրա խոսքով՝ քաղաքացիների համար սա մտածելու առիթ է: «Ընդդիմությունը մի քանի տասնամյակ պատանդ պահելով Արցախը՝ ուզում է իշխանություն զավթել այնպես, ինչպես կողոպտիչը բանկում պահանջում է փողերը: Սա չստացվեց եւ չի ստացվելու: Նրանց տխուր վերջաբանը խոսում է այն մասին, որ քաղաքական սնանկությունն արձանագրված է ոչ միայն այս դահլիճում, այլեւ փողոցներում եւ հրապարակներում»,- նշել է պատգամավորը:

Հայկ Կոնջորյանը նշել է, որ ընդդիմության տապալումը վկայում է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի մասին, որովհետեւ ընդդիմությունն ուներ դժգոհություն արտահայտելու գործիքներ. օգտագործել է բոլոր անհնար եւ հնարավոր գործիքները, հարձակվել ժողովրդավարության վրա, սակայն իշխանությունը չի դիմել սադրանքների:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշել է, որ բոլոր հանձնաժողովներում քննարկվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նրա խոսքով՝ ամեն տարվա քննարկումները ցույց են տալիս, որ դեռ շատ աշխատելու անհրաժեշտություն կա: Հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով՝ պետք է մշտապես մշակվեն չափորոշիչներ՝ բյուջեի հաշվետվությունները ներկայացնելու համար:

Բանախոսն ակնկալում է, որ հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հանձնաժողովներն իրենց վերաբերող ոլորտային տիրույթներում ավելի մեծ ջանքեր կգործադրեն, որպեսզի վերջում ունենանք այնպիսի չափորոշիչներ, որ փողի մասին խոսելու փոխարեն կարողանանք հասկանալ արդյո՞ք բյուջով նախանշված նպատակներին հասել ենք: «Բյուջեն արդյունքների մասին է, այլ ոչ թե փողի»,- ասել է Բաբկեն Թունյանը:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am